Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մեծ ֆուտբոլի սպասումով

Մեծ ֆուտբոլի սպասումով
02.04.2013 | 14:55

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում այսօր կկայանա մեկ քառորդի երկու հանդիպում` ֆրանսիական ՊՍԺ-ն կընդունի «Բարսելոնին», Մյունխենի «Բավարիան»` իտալական «Յուվենտուսին»: Խաղերի սկիզբը` ժամը 22.45-ին: Ըստ էության, թիմերը պատասխանատու խաղին ներկայանալու են մարտական կազմով, առանց էական կորուստների: Սրանցից զատ ուրախալի է այն, որ բժիշկները կատալոնյան ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային թույլատրել են մեկնել Փարիզ, ներկա լինել հանդիպմանը, ինչը կատալոնյան ակումբի համար չի կարող չծառայել որպես լրացուցիչ ոգեւորության աղբյուր: Պակաս ոգեւորված չի լինի եւ փարիզյան թիմի մարզիչ Կարլո Անչելոտին: Ակումբի սեփականատեր Նասեր ալ-Հելաիվին ասել է. «Չեմ հասկանում, թե ինչու է ողջ աշխարհը ներկայումս քննարկում Անչելոտիի պաշտոնազրկության հարցը: Նա հարյուր տոկոսով մնում է ակումբում»: Մի խոսքով, բոլոր թիմերի առնչությամբ, նախախաղային բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ են շրջանառության մեջ, սակայն այդ ամենի մասին տես թերթի ուրբաթ օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ